Բժիշկները գլաուկոմայի վաղ փուլում հայտնաբերման նոր միջոց են առաջարկել 

3 օգոստոսի, 2022  21:40

Նյու Յորքի Աչքի եւ ականջի հիվանդանոցի մասնագետները (NYEE) գլաուկոմայի վաղ փուլում հայտնաբերման նոր միջոց են առաջարկել: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Ophthalmology Glaucoma ամսագրում։

Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են աչքի ֆլավոպրոտեինների ֆլյուորեսցենտությունը 86 հիվանդի մոտ. գլաուկոմա ունեցող մարդկանց մոտ դրանց մակարդակը բարձրացել է: Դրա համար նրանք օգտագործել են հատուկ նախագծված OcuMet Beacon զտիչներով խցիկը։ 50 հետազոտվողների մոտ ցանցաթաղանթի նոսրացումից առաջացած գլաուկոմա է հայտնաբերվել, իսկ 36 թեստավորվածների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել։

Հետագայում հետազոտողները նախատեսում են պարզել՝ արդյո՞ք հնարավոր է ֆլավոպրոտեինների միջոցով հետեւել ընթացիկ բուժման արդյունավետությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում